Արցախի ԱԺ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
20:38, 25 Մայիս 2020
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձել է 7-րդ գումարման Ազգային ժողովի օրենսդրական աշխատանքների կազմակերպմանը, քննարկվել են պատգամավորների և աշխատակազմի բնականոն գործունեությանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել է նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում