Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետությունը գնալու է որոշակի վարչական լծակների խստացման․ Փաշինյան

Պետությունը գնալու է որոշակի վարչական լծակների խստացման․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ռազմավարությունում «սխալն» այն է, որ կառավարությունը չափից ավելի մեծ վստահություն է ունեցել քաղաքացիների անհատական պատասխանատվության գործոնի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ռազմավարությունը եղել է այն, որ ինչ-որ մի ժամանակաշրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, որոշակի ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունը, այնուհետև գնանք բացման, մարդկանց ներկայացնենք 100 տոկոսի ձգտող երաշխքիներ, որի պարագայում կխուսափեն վարակվելուց: Քաղաքացին այդ կանոնները պահպանում է ոչ թե կառավարության, ոչ թե վարչապետի, ոչ թե իշխանության, առաջին հերթին իր և իր հարազատների համար: Հարցը հետևյալն է, պիտի շարունակենք քաղաքացիների անհատական պատասխանատվության այդ գործոնի նկատմամբ վստահություն տածե՞լ, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի թիվ մեկ գործոնը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երեք կանոն, որոնք պահպանելը շատ կարևոր է կանխարգելիչ միջոցառումների շրջանակում: Չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչել, կրել դիմակ, առանց դրա որևէ հաղորդացություն մեջ չմտնել այլ մարդկանց հետ: Պահպանել սոցիալական հեռավորություն: Դրանից բացի, պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները տնտեսական գործունեության ժամանակ:

«Մեր ամբողջ ընկալումը դա է, մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է, որ կարող է օգնել հաղթահարել այս իրավիճակը: Եթե այս ռազմավարությունը հաջողությամբ իրականացնենք, ապա ոչ միայն կհաղթահարենք վարակը, այլև քաղաքակրթական փոփոխություն կիրականանցնենք: Այնինչ՝ այսօր 100-ավոր մարդիկ շարունակում են վարակվել ու վարակել»,-հավելեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ժամանակին, յուրաքանչյուրի անհատական վարքագծի փոփոխությամբ Հայաստանում իրականացվել է ոչ բռնի թավշյա հեղափոխություն: Նա հորդորեց հանրությանն անհատական պատասխանատվությամբ իրականացնել կորոնավիրուսային հեղափոխություն:  Վարչապետն ընդգծեց, որ պետությունը գնալու է որոշակի վարչական լծալների խստացման: «Ոչ աշխատանքային օրերի հետ կապված, խնդրում եմ, հորդորում եմ ձեռնպահ մնալ խնջույքներ կազմակերպելուց: Ոչ աշխատանքային օրերին ևս պահպանել նշված կանոնները: Օգնենք միմյանց, որպեսզի ստիպված չլինենք մեր տնտեսությունը նոր ցնցումների ենթարկել»,-հավելել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am