1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՀ ԱԺ նախագահը հանդիպում է քաղաքական ուժերի և նախագահական ընտրությունների մասնակիցների հետ

ԱՀ ԱԺ նախագահը հանդիպում է քաղաքական ուժերի և նախագահական 
ընտրությունների մասնակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 25-ին շարունակել է Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների միջև համագործակցության հնարավորությունների մշակելու նպատակով հանդիպումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրվա առաջին հանդիպումը տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակում: Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի Ժողովրդավարական Կուսակցության կենտրոնական խորհրդի նախագահ, 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը, ևս մեկ անգամ շնորհավորելով նորընտիր նախագահին, համոզմունք է հայտնել, որ նրա ղեկավարությամբ ԱԺ-ում բազմաթիվ նոր մտահղացումներ կյանքի կկոչվեն: Խոսելով խորհրդարանում երկու մանդատով ներկայացված «ԱԺԿ» խմբակցության մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ խմբակցության գործելաոճը խորհրդարանում լինելու է կառուցողական և ազատ համագործակցային:

Արթուր Թովմասյանը երախտիքի խոսք է ուղղել 6-րդ գումարման խորհրդարանի նախագահին և նշել, որ պահպանվելու են խորհրդարանական բարի ավանդույթները, և լավարկվելու է այն դրականը, որ մնացել է նախորդ գումարման խորհրդարանից:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման, բարեկամական խմբերի և շրջանակների հետ նոր ծրագրերի մշակման ու անելիքների հստակեցման, արտախորհրդրարանական ուժերի հետ փոխգործակցության հարցեր:

ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակում էր, որտեղ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներին և կուսակցության անդամներին:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ողջունելով ԱԺ նախագահի՝ քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ հանդիպելու նախաձեռնությունը, նշել է, որ այն լավ առիթ է հիմնախնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու առումով: Խոսելով խորհրդարանում իրենց քաղաքական ուժի գործունեության մասին՝ Դավիթ Իշխանյանը նշել է, որ այն բխելու է երկրի շահերից:

Արթուր Թովմասյանը, խոսելով Հայ Հեղափոխական Դաշնակցության՝ համահայկական հարցերը աշխարհում լսելի դարձնելու և դրանց լուծման նպատակով գործադրած հետևողական ջանքերի մասին, նշել է, որ անգնահատելի է համարում կառույցի դերը համայն հայության կյանքում: Խորհրդարանի ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել 7-րդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ ներկայացվածության համար և նշել, որ որպես ԱԺ նախագահ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության ճանաչման և անվտանգային հարցերում զգալու է «ՀՅԴ» խմբակցության աջակցության կարիքը՝ որպես կամուրջ՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք կապերում:

Կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը և արտաքին հարաբերություններին վերաբերող հարցեր: 

Օրվա երկրորդ կեսին ԱԺ նախագահն ընդունել է 2020թ-ի նախագահական ընտրությունների թեկնածու Բելլա Լալայանին:

Հանդիպմանն Արթուր Թովմասյանը կարևորել է կանանց և երիտասարդների դերը քաղաքականության մեջ և նշել, որ այլակարծությունը պետք է լսելի լինի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև քննարկվի խորհրդարանում:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Բելլա Լալայանը համոզմունք է հայտնել, որ 7-րդ գումարման խորհրդարանը կառանձնանա իր գործունեության թափանցիկությամբ ու հասանելիությամբ, ինչպես նաև ժողովրդի շահերից բխող հարցերի քննարկմամբ:

Օրվա վերջին հանդիպումը նախագահական ընտրություններին ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Սերգեյ Ամիրյանի, Աշոտ Դադայանիև Մելսիկ Պողոսյանի հետ էր:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և համագործակցության հնարավոր հեռանկարներ քննարկելու պատրաստակամության համար: ԱԺ ղեկավարը նաև հնարավոր է համարել համապետական ընտրություններին մասնակցած թեկնածուների՝ ԱԺ բարեկամական խմբերում և շրջանակներում ընդգրկելու հարցը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուները ևս պատրաստակամություն են հայտնել իրենց լուման ներդնել երկրի կայացման, արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրավելու և անվտանգության հարցերի լուծման հարցերում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]