1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՆ-ն հորդորում է սահմանափակել հոգեհանգստի և թաղման արարողությունների մասնակիցների քանակը

ԱՆ-ն հորդորում է սահմանափակել հոգեհանգստի և թաղման արարողությունների 
մասնակիցների քանակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է սահմանափակել հոգեհանգստի և թաղման արարողությունների մասնակիցների քանակը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և վերահսկման գործընթացում, ի թիվս կիրառվող սահմանափակումների, մեծ դեր և նշանակություն ունի նաև յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը։

Հարցն ավելի արդիական է դառնում, երբ խոսքը գնում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և մասնակցության մասին՝ հարսանիք, թաղում, ծննդյան տոն և այլն։ Նմանատիպ զանգվածային միջոցառումներին մասնակցությունը, կուտակումները պատճառ են դառնում օրեր անց ավելի մեծ թվով դեպքերի արձանագրման։

Այս համատեքստում հարկ է ևս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Պարետի որոշմամբ արգելվում է 5 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացումը՝ այդ թվում, երբ խոսքը վերաբերում է հոգեհանգստի և թաղման արարողություններին։ Քաջ գիտակցելով մշակութային և ազգային առանձնահատկությունները, հարազատի, բարեկամի վիշտը կիսելու ներքին ցանկությունը՝ այդուհանդերձ հարկ է խուսափել մասնակցությունից՝ քանզի դրանով մասնակցելով մեծացնում ենք բացառապես հանրային առողջապահական ռիսկը՝ այդ թվում հենց բարեկամների և հարազատների համար։ Այդպիսի դեպքեր արդեն արձանագրվել են մի շարք համայնքներում՝ ինչպես Դդմաշենում, Ոստանում Մրգավետում, Նորաշենում և այլն։ Ցավոք, միշտ չէ, որ ելքը կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունքով է ավարտվել, դրա հետևանքով արձանագրվել են նաև մահվան դեպքեր:

Հանրապետությունում Կորոնավիրուսային հիվանդության տարածման շղթան կոտրելու, ինչպես նաև հիվանդության դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին խստագույնս հետևել Պարետի բոլոր ցուցումներին՝ հանրային միջոցառումների ժամանակ սահմանափակելով մասնակիցների քանակը և պահպանելով անվտանգության բոլոր կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]