Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ուրարտուն»-ն «Արարատ»-ի դեմ խաղում հատուկ ակցիայով շնորհակալություն կհայտնի բուժաշխատողներին

«Ուրարտուն»-ն «Արարատ»-ի դեմ խաղում հատուկ ակցիայով շնորհակալություն 
կհայտնի բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատի» հետ հանդիպմանը «Ուրարտուն» հանդես կգա շնորհակալական ակցիայով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ուրարտու»-ի մամուլի ծառայությունը: Ակումբի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այս ժամանակահատվածում անգնահատելի է կորոնավիրուսային պանդեմիայի դեմ առաջնագծում պայքարող բուժաշխատողների դերն ու նշանակությունը, ուստի որպես հարգանքի ու շնորհակալության նշան «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը որոշել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ»-ի հետ հանդիպմանը հանդես գալ բուժաշխատողներին ուղղված շնորհակալական ակցիայով։  «Ուրարտուի» խաղաշապիկին լինելու է գրվածք «Շնորհակալ ենք բուժաշխատողներ » գրությամբ»:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Անվտանգության նկատառումներից ելնելով հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]