1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել երկաթուղային տրանսպորտում

Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել երկաթուղային տրանսպորտում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները՝ ՀՀ պարետի N 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով  ստուգումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում՝ (Սասունցի Դավիթ կայարան) երկաթուղային տրանսպորտում, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Մասնավորապես ՝  վագոններում հայտնաբերվել են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներ, մինչև նստեցում չի կատարվել ուղևորների ջերմաչափում, որոշ վագոններում բացակայել է ախտահանիչ նյութերը։

Հայտնաբերված խախտումների մասով կայարանի տնօրինությանը տրվել է պարտադիր կատարման ցուցումներ՝ սեղմ ժամանակահատվածում վերը նշված խախտումները վերացնելու ուղղությամբ։

2020թ մայիսի 25-ին կատարված կրկնակի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Տեսչական մարմնի կողմից հայտնաբերված խախտումները շտկվել են,  բացառությամբ նրա, որ որոշ վագոններում կրկին բացակայել է ախտահանիչ նյութերը։Տնօրինությունը նշված խախտումը պարտավորվել է վերացնել մեկ օրյա ժամանակահատվածում։

Հավելենք, որ մշտադիտարկման և ստուգման ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվել է իրազեկման աշխատանքներ, տնօրինությանը տրամադրվել է համապատասխան ուղղեցույց՝ հետագա աշխատանքի ընթացքում  ՀՀ պարետի որոշման պահանջները պարտադիր կատարելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]