Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին

ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին՝ ուսումնական տարվա ավարտի առիթով։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ուղերձում ասված է․

«Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ։ Դուք դպրոցն ավարտում եք բացառիկ մի իրավիճակում, երբ կորոնավիրուսի տարածման ռիսկը թույլ չի տալիս այդ կարևոր իրադարձությունը նշել ձեր դպրոցական ընկերների և ուսուցիչների հետ։ Միևնույն ժամանակ վստահ եմ, որ ֆիզիկական հեռավորությունը ձեզ համար առիթ է խորությամբ ընկալել և վերաիմաստավորել այն բոլոր արժեքներն ու գիտելիքը, որ ստացել եք ձեր ընկերներից և ուսուցիչներից այս տարիների ընթացքում։

Վստահեցնում եմ, որ արտակարգ դրության ավարտին միասին կնշենք ձեր կյանքի կարևոր այս փուլի սկիզբը՝ դարձնելով այն ավելի բովանդակալից և խորհրդանշական։ Լիահույս եմ, որ ստեղծված այս իրավիճակից քաղած դասերով բացառիկ եք դարձնելու նաև ձեր ապագան՝ ստանալով մասնագիտական կրթություն և գիտելիքներ, զարգացնելով ձեր կարողություններն ու դրանք ծառայեցնելով մեր երկրի զարգացմանն ու հանրային բարիքի ստեղծմանը՝ ստեղծագործ և արժանապատիվ աշխատանքով։ Այդ ճանապարհին մենք ձեր կողքին ենք՝ ընձեռելով կրթությունը շարունակելու, սիրած մասնագիտությունն ստանալու համար անհրաժեշտ կարողությունները զարգացնելու մեծ հնարավորություններ ու պայմաններ՝ արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ կրթական ծրագրերով։

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և մաղթում բազում հաջողություններ կյանքի այս նոր փուլում»։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ