Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայում լողավազաններն ու մարզասրահները վերսկսել են իրենց աշխատանքը

Իտալիայում լողավազաններն ու մարզասրահները վերսկսել են իրենց աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացիների համար մայիսի 25-ից կորոնավիրուսի հետ կապված որոշ սահմանափակումներ ևս մեղմվել են: Մասնավորապես, բացվել են լողավազաններն ու մարզասրահները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշված հաստատությունների աշխատանքները կվերսկսվեն գրեթե բոլոր շրջաններում, բացառությամբ մի քանիսի: Լոմբարդիայում սպորտային հաստատություններ կբացվեն մայիսի 31-ին, Բազիլիկատում՝ հունիսի 3-ին:

Քանի որ սահմանվել են հիգիենայի և սոցիալական հեռավորության խիստ կանոններ, հետևաբար այցելուները, գնալուց առաջ, պետք է նախապես գրանցվեն: Մարզումների համար կլինեն ժամային սահմանափակումներ, առվելագույնը սահմանվել է 1.5 ժամ: Խոշոր ֆիտնես-կենտրոններից մեկը, նախապես իրազեկելով իր այցելուներին, նշել էր՝ պահանջվում է,  որ այցելունեը գան արդեն մարզական հագուստով: Պարապմունքներից հետո թույլատրվում է ցնցուղ ընդունել:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]