Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքցի շրջանավարտները միջնակարգ եւ հիմնական կրթության վկայականներ են ստանում

Գեղարքունիքցի շրջանավարտները միջնակարգ եւ հիմնական կրթության վկայականներ 
են ստանում

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ենթակայության  հանրակրթական հաստատություններում արդեն ընթանում   են  միջնակարգ եւ հիմնական կրթության վկայականների հանձնման արարողությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ  վարչության պետ Կարեն Զազյանը՝   մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում  նախատեսված է միջնակարգ կրթության ատեստատներ տրամադրել  1 220 շրջանավարտի, որոնցից  5-ը, սակայն, դրանք չեն ստանալու տեղափոխման, վերաքննություն հանձնելու եւ դասընթացը կրկնելու պատճառով:  Հիմնական կրթության վկայական նախատեսված է հանձնել  մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների 2 470 աշակերտի: Մայիսի 25-ի դրությամբ արդեն բաշխվել է հիմնական դպրոցի 2 439 ավարտական վկայական : Դրանցից 227-ը հատուկ նմուշի են, իսկ մնացածը՝ սովորական:

«Գեղարքունիքի մարզպետի համապատասխան հանձնարարությամբ   ատեստատների և վկայականների հանձնման արարողություններն ուղեկցվում են   ՀՀ պարետի ցուցումների խստագույն պահպանմամբ: Չկան կուտակումներ, շրջանավարտների միջև ապահովվում է սոցիալական հեռավորությունը, նրանք  կրում են դիմակներ և ձեռնոցներ, վկայական ստանալուց առաջ բուժքրոջ հսկողությամբ  կատարվում է ձեռքերի  ախտահանում: Իսկ այն դպրոցներում, որտեղ շրջանավարտների թիվը գերազանցում է նվազագույնը,  սահմանված է   վկայական ստանալու տարբեր ժամային գրաֆիկ»,- տեղեկացրեց մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը:

Խոսրով Խլղաթյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]