1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Մանոն» ներկայացումը

Օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Մանոն» ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտոր Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան, որի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 7-ին, առցանց կցուցադրվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդամբ՝ օպերային ներկայացումների երկրպագուները «Մանոն»-ի տեսաձայնագրությունը կարող են դիտել մայիսի 26-ին ժամը 20:00-ին:

Ներկայացման ռեժիսորն է երջանկահիշատակ Անդրեյս Ժագարսը:

«Մանոն»-ը Հայաստան է բերվել Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմերովիչ-Դանչենկոյի անվան թատրոնից Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ:

Բեմադրությունը կյանքի կոչելու նպատակով Ռուսաստանից Հայաստան էին հասցվել ներկայացման ողջ դեկորացիաները և զգեստները:

Գլխավոր դերակատարներից է թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը, որը 2016 թվականին Դե Գրիեյի դերերգի համար «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակ» մրցանակի:

«Մանոն»-ը Մասնեի ամենաճանաչված օպերան է: Այն ստեղծման օրվանից ընդգրկվում է աշխարհի թատրոնների խաղացանկում:

Լուսանկարները՝ օպերային թատրոնի պաշտոնական կայքից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]