Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Հուլիս

ԱՄՆ֊ում համավարակի պայմաններում նկատվում է առնետների ակտիվացում

ԱՄՆ֊ում համավարակի պայմաններում նկատվում է առնետների ակտիվացում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ֊ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը նախազգուշացրել է կրծողների ակտիվության ավելացման մասին։

«Արմենպրես»­֊ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»֊ն։ Նշվում է, որ կրծողների պահվածքում ագրեսիվություն է նկատվում։ Մասնագետները դա կապում են ռեստորանների, այլ կոմերցիոն ձեռնարկություննների փակ լինելու կամ մասամբ աշխատելու հետ, որոնց մնացորդները հանդիսանում էին որպես կեր առնետների համար։ Համավարակով պայմանավորված սահմանափակումները հանգեցրել են կերի պակասի։
Մասնագետները նշում են, որ առնետները  ագրեսիվ են դարձել ոչ թե մարդկանց նկատմամբ, այլ միմյանց։ Խնդիրը հատկապես ընդգծվում է Նյու Յորքում, որտեղ մինչ համավարակն էլ եղել է կրծողների հետ կապված խնդիր։ Նյու Յորքից բացի՝ կրծողների ակտիվացման խնդրի մասին բարձրաձայնել են այլ նահանգներում ու քաղաքներում։ Մասնավորապես, նշվում է, որ Չիկագոյում ցերեկվա ժամերին փողոցներում նկատվում են կեր փնտրող բազմաթիվ առնետներ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ