Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կապանում ձերբակալվածների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ

Կապանում ձերբակալվածների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ 
հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգին և հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումներին:

Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտարարարություն էր տարածել, որ մայիսի 24-ին ձերբակալվել են Քաջարանի 3 բնակիչ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու և թմրամիջոցների կամ առանձնապես խոշոր չափերով հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի կասկածանքով։

ՔԿ-ն պարզել էր, որ Քաջարանի բնակիչներ Գ Մ-ի և նրա ընկերոջ՝ Կ Թ-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։ Երեք օր անց՝ ապրիլի 29-ին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ Հ-ն, նրա եղբայրը՝ Լ Հ-ն, Խ Մ-ն և Մ Ս, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ-ին և Խ.Մ-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք,  Ա Հ-ի և Գ Մ-ի հետ ծեծի ենթարկել նրան:  Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, ԱՊ-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ-ի եղբայրը՝ Գ.Մ-ն և ԱՓ-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, ԱՊ-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Քաջարանի երեք բնակիչների ձերբակալումից հետո հարազատները հավաքվել էին Կապանի ոստիկանության բաժնի մոտ և պահանջում էին ձերբակալված անձանց ազատ արձակել։ Հարազատները պնդում էին, որ ոստիկանությունը տեղյակ չի պահել, թե ինչու է անձանց բերման ենթարկել, ինչպես նաև բռնություն են կիրառել։ Հարազատները  տեղեկություն ունեին, որ անձնանց տեղափոխելու են Երևան, ուստի պահանջում էին, որպեսզի քրեական գործը քննվի Կապանում։ Հարազատների մոտ էր եկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ով հավաստիացրել էր, որ անտեղի որևէ մեկը պատասխանատվության չի ենթարվելու և գործը որևէ այլ ենթատեքստ չունի։ Մարզպետը նշել էր, որ ձերբակալությունները իրավական հարթությունում են և քրեական գործը պետք քննվի Երևանում։ Հունան Պողոսյանն առաջարկել էր մի քանի անձնանց հետ գնալ ոստիկանության բաժին, որպեսզի տեսնեն, թե ինչ վիճակում են ձերբակալվածները։ Հարազատները հայտարարել էին, որ ոստիկանության բաժին գնա Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, ով դատատապարտել էր ձերաբկալությունները, նշելով տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է։

Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո հայտարարել էր, որ ձերբակալված անձինք բռնության էին ենթարկվել։ 

Բողոքի ակցիան շարունակվել էր մինչև մայիսի 25-ի գիշերը և դադարել էր այն բանից հետո, երբ անձնանց տեղափոխել են Երևան։

Մանվել Փարամազյանը հավաքվածներին հայտել էր, որ քննությունը ընթանալու է Երևանում և նրան հավաստիացրել են, որ կարող են մասնակցել քննության գործընթացին, իսկ այն անձինք, ովքեր բռնության են ենթարկել ձերբակալվածներին պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։

Դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել էր, որ ոկստիկանությունում և քննչական մարմիններում իրականացվող բոլոր վարույթները կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։

«Կապանում գործում է Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը, ինչպես նաև կենտրոնական մարմինը Երևանում՝ անմիջականորեն հետևելով իրադարձություններին: Օրվա ընթացքում կապ է պահպանվել ինչպես Ոստիկանության ու քննչական մարմնի, այնպես էլ փաստաբանների հետ»,- նշել էր Թաթոյանը։

Կապանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել էր «Կրկիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն։ Սա եկեք արձանագրենք»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]