Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Զիդանը խախտել է կարանտինի կարգը  

Զիդանը խախտել է կարանտինի կարգը

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խախտել է Իսպանիայում գործող կարանտինի կարգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական ԶԼՄ-ները գրում են, որ Զիդանը տեղաշարժման արգելքի ընթացքում տեղափոխվել է Մադրիդի ծայրամասում գտնվող իր առանձնատուն: Եթե հաստատվի, որ Զիդանը խախտել է կարանտինի կարգը, ապա ֆրանսիացին կտուգանվի 1 500 եվրո գումարով: Ըստ իսպանական օրենքների, կարանտինի ընթացքում իրավունք չկա լքելու Մադրիդի սահմանները:

Այժմ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարի մեջ է: Այն կվերսկսվի հունիսին: Մադրիդի «Ռեալ»-ը սկսել է մարզումները, որին ներկա է եղել նաև Զիդանը:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:   

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]