Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ֊ում 10 օր շարունակ կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի թիվը 10 հազարից պակաս է

ՌԴ֊ում 10 օր շարունակ կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի թիվը 10 հազարից 
պակաս է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 946֊ով՝ ընդհանուր թիվը դառնալով 353 հազար 427։

«Արմենպրես»֊ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։ Այսպիսով, տասն օր շարունակ օրվա կտրվածքով կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը 10 հազարից չի ավելանում։ Վարակի դեպքերի օրվա աճը կազմել է 2,6 տոկոս, ինչպես նախորդ օրն էր։
Շտաբի տվյալներով կորոնավիրուսը հաղթահարած քաղաքացիների թիվը դարձել է 118 հազար 798։ Երեկ դուրս է գրվել 5 հազար 499 մարդ։ Վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 92­֊ով՝ ընդհանուրը դառնալով 3 հազար 633։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]