Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն Բրազիլիա է ուղարկում թոքերի արհեստական շնչառության հազար սարք

ԱՄՆ-ն Բրազիլիա է ուղարկում թոքերի արհեստական շնչառության հազար սարք

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իշխանությունները Բրազիլիա կուղարկեն թոքերի արհեստական շնչառության հազար սարք՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռիա Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի հաղորդագրությունում:

«Ղեկավարությունը ԱՄՆ-ի ժողովրդի անունից Բրազիլիային կտրամադրի թոքերի արհեստական շնչառության հազար սարք, որպեսզի օգնենք երկրին բժշկական պարագաների կարիքների հարցում: ԱՄՆ-ն գնահատում է Բրազիլիայի կառավարության ջանքերը, և մոտ ապագայում կամրապնդվի մեր համագործակցությունը պաշտպանության ու առևտրի ոլորտում»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակումներ է մտցրել այն օտրարերկրացիների համար, ովքեր վերջին 14 օրում եղել են Բրազիլիայում, որտեղ նկատվում է վարակվածների թվի զգալի աճ:

Բրազիլիայում կորոնավիրուսի վարակվածների թիվն անցել է 360 հազարից, մահացածներինը՝ 22 հազարից ավելին է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]