Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է․

«Սիրելի շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ցավոք, ձեզ համար այս կարևոր օրն այս տարի ստիպված եք տոնել անսովոր պայմաններում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետ:

Այսօր միևնույն վայրում ձեր տոնը նշելու և ուրախանալու հնարավորություն չունեք, սակայն վստահ եմ՝ հոգեպես միմյանց հետ եք: Հույս ունեմ, որ համատեղ ջանքերի արդյունքում այս իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի ու բնականոն կյանքին վերադառնալուն պես, չնայած ուշացումով, այնուամենայնիվ լիարժեք կկարողանաք հավաքվել ու միասին կյանքի կոչել ձեր ավարտական միջոցառումը: 

Սիրելի շրջանավարտվեր, Ձեզ համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծելու է կրթության և ինքնադրսևորման նորանոր հնարավորություններ և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանը լինի այն վայրը, որտեղ դուք կկարողանաք լիարժեք իրացնել ձեր տաղանդը: 

Կյանքի այս ծաղկուն շրջանում դուք պետք է օգտվեք բոլոր հնարավորություններից, որոնք թույլ կտան ստանալ մասնագիտական գիտելիքներ, փորձ և նոր հմտություններ։ Հորդորս է, որ այդ ուղղությամբ ներդնեք բոլոր ջանքերը, որպեսզի հետագայում կարողանաք առավել հեշտ հաղթահարել բոլոր դժվարությունները, դառնալ բարձր որակավորմամբ մասնագետներ և ձեր կարողություններով նպաստեք մեր երկրի զարգացմանն ու շենացմանը։

Սիրելի պատանիներ՝ դուք եք մեր պետության ապագան և մենք վստահ ենք, որ ի դեմս ձեզ՝ ունենալու ենք նոր պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներում։

Կյանքի նոր փուլում մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություններ, անսպառ եռանդ և երջանկություն։ Սիրում եմ բոլորիդ»։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]