Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

COVID-19-ից աշխարհում մահացել է ավելի քան 345 հազ. մարդ, որից 99 հազարը՝ ԱՄՆ-ում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19-ից աշխարհում մահացել է ավելի քան 345 հազ. մարդ, որից 99 հազարը՝ ԱՄՆ-ում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում COVID-19-ի տարածման սկզբից ի վեր մահացել է 345 հազ. 406, որից 99 հազ. 3-ն ԱՄՆ-ում։

«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մայիսի 24-ի Երևանի ժամանակով ժամը 21։50-ի դրությամբ, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5 մլն 462 հազ. 638-ի (64 688-ը վերջին մեկ օրվա դեպքերն են), մահացածներինը՝ 345 հազ. 406-ի (1 798-ը մահացել է վերջին մեկ օրում), բուժվածներինը՝ 2 մլն 286 հազ. 820-ի, ներկայումս հիվանդությունների ակտիվ դեպքերի թիվը կազմում է 2 մլն 830 հազ. 412։ (Տվյալները թարմացվում են նույն օրվա ժամը 4։00-ից)։

ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր ցուցանիշը կազմում է  1 մլն 675 հազ. 880 մարդ, որից նոր դեպքերը 9 052-ն են, մահացածներինը՝ 99 հազ. 3, մահվան նոր դեպքերինը՝ 320։

Վարակվածների ընդհանուր թվով երկրորդը Բրազիլիան է ՝ 352  հազ. 523 (5 125 նոր դեպք), այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 22 հազ. 288մարդ (275 նոր դեպք)։

Երրորդը Ռուսաստանն է, որտեղ գրանցված վարակվածների թիվը հասել է 344 հազ. 481-ի (8 599 նոր դեպք), մահերինը՝ 3 541-ի (153 նոր դեպք)։

Իսպանիայում վարակվել է 282 հազ. 370 մարդ, մահացել՝  28 հազ. 678 մարդ։

Մեծ Բրիտանիաիայում, ընդհանուր առմամբ, վարակվել է 259 հազ. 559 մարդ (2 405 նոր դեպք), և մահացել՝ 36 մարդ 793մարդ (118 նոր դեպք)։

Իտալիայում վարակվածները 229 հազ. 858-նն են (531 նոր դեպք), մահացել է 32 հազ. 785մարդ (50 նոր դեպք)։

Վարակվածների ընդհանուր թիվը Ֆրանսիայում հասել է 182 հազ. 469-ի, այստեղ մահացել է 28 հազ. 332 մարդ։

Գերմանիայում կորոնավիրուսային հիվանդությունը ճարակել է 180 հազ. 153 մարդու (167 նոր դեպք), մահացել է 8 հազ.  371մարդ (5 նոր դեպք)։

Թուրքիայում գրանցվել է վարակվելու 156 հազ. 827 դեպք, որից 1 141-ը՝ նոր, մահացել է 4 340 մարդ, որից 32-ը՝ վերջին մեկ օրում, իսկ Հնդկաստանում գրանցված վարակների թիվը հասել է 138 հազ 223-ի (6 800 նոր դեպք), մահերինը՝ 4 024-ի (156 նոր դեպք)։

Վարակվածների թվով 11-րդ տեղում գտնվող Իրանում նրանց թիվը կազմել է 135 հազ. 701 (2 180 նոր դեպք), մահերի թիվը՝ 7 417 (58), նոր կորոնավիրուսի տարածման օջախ համարվող Չինաստանում մինչ այժմ վարակվել է 82 հազ. 974 մարդ (14-րդ տեղ, ընդամենը 3 նոր դեպք), մահացել՝ 4,634-ը (նոր դեպքեր չկան)։

Վրաստանում վարակվելու գրանցված դեպքերի քանակը կազմում է 730 (2 նոր դեպք), այստեղ COVID-19-ից մահացել է 12 մարդ (նոր դեպքեր չկան), Ադրբեջանում վարակվելու դեպքերը 4 122-ն են (140 նոր դեպք), մահվան դեպքերը՝ 49-ը (նոր դեպքեր չկան)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]