Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կողաշրջված բեռատարը միակողմանի փակել է ճանապարհն Առինջ գյուղում

Կողաշրջված բեռատարը միակողմանի փակել է ճանապարհն Առինջ գյուղում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 24-ին, ժամը 10:49-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ «Փայլ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Արտակ Կ․, ծնված 1993 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Մուրադ Ա․, ծնված 1965 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (խճաքարով բեռնված) կողաշրջվել է՝ ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]