Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկ տարածքն ընդլայնվում է

«Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկ տարածքն ընդլայնվում է

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում իրականացվում է ծառատունկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ծառատունկն իրականցվում է պարկի բարդու և սոճու անտառների վերաճի տնկիներով: Այս տնկիները տարածքի բնակլիմայական պայմաններին հարմարեցված են և բարձր կպչողականություն են ապահովում:

Ծառատունկն իրականացվում է պարկի տարբեր տեղամասերում՝ Ախուրյանի կիրճում,  Ալվար-Արտենիս տեղամասում և պարկի վարչական տարածքում: «Արդեն 15  օր է ինչ իրականացնում  ենք ծառատունկը: Առաջիկա 2 օրերի ընթացքում կավարտենք աշխատանքները Ախուրյանի կիրճի տարածքում: Աշխատանքների ավարտից հետո, այս տարածքում կունենանք նոր տնկիների  ավելի քան 1 հեկտար տարածք և անտառվերականգնման կես հեկտար տարածք: Ծառատունկ իրականացվում է նաև Արտենիս լճի հարակից տարածքում: Ավարտին կունենանք  բարդու  500 ծառատնկի:  Ծառատունկ իրականացվում  է նաև պարկի վարչական շենքի տարածքում»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Արփի լիճ  ազգային պարկ»-ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը՝  նշելով, որ ծառատունկն իրականացվում է պարկի այն տարածքում, որտեղ մինչ այս երբեք ծառատունկ չի կատարվել:

Աշխատանքներն ամբողջությամբ  իրականացվում են ազգային պարկի նախաձեռնությամբ ու ջանքերով: Ծառատունկին նաև  միանում են հարակից գյուղերի բնակիչները: «Մեր կողմից իրականացվող ծառատունկին միանում են հարակից բնակավայրերի բնակիչները: Ոգևորվածությունը մեծ է, ինչն, անխոս, շատ կարևոր է»,-նշեց Մուշեղ Մուրադյանը:

Պարկի անտառածածկույթը մոտ 311,5  հեկտար է, բայց, ի շնորհիվ ծառատունկի, այն կավելանա: «Այս տարի նախատեսում ենք անտառածածկույթն  ավելացնել մոտ 2 հեկտարով: Սրան զուգահեռ անտառներում իրականացվում է մշտադիտարկում: Նախապատրաստում ենք առաջիկայում իրականացնել անտառների մաքրման աշխատանքեր, այդ թվում, ըստ օրենքի,  հողմատապալ ծառերի համարակալում, որից հետո դրանք դուրս կբերվեն անտառներից»:

Պարկի ղեկավարությունը նախատեսել է տարվա ընթացքում անտառածածկն ավելացնել  մինչև 3 հազար տնկիով:

Պարկի վարչական տարածքում, ծառատունկից բացի, նախատեսվում  է իրականացնել կառուցապատման աշխատանքեր՝ առավել արդյունավետ պայմաններ ստեղծելով տարածք այցելող զբոսարջիկների համար:

«Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին։ Այն զբաղեցնում է մոտ 21 179 հա տարածք։ Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր, այնտեղ ապրում են 255 տեսակ ողնաշարավոր կենդանիներ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]