Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սպասվածից շուտ գնդակ բաց թողեցինք. «Փյունիկ»-ի մարզիչ

Սպասվածից շուտ գնդակ բաց թողեցինք. «Փյունիկ»-ի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Աշոտ Ավետիսյանի կարծիքով, իր թիմը սպասվածից շուտ գնդակ ընդունեց սեփական դարպասը «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղում:

«Սպասվածից շուտ գնդակ բաց թողեցինք: Մանկական սխալների պատճառով: Ամեն դեպքում տղաներն ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեն խաղը: Չեմ կարծում, որ այս խաղում պետք է գրանցվեր 3:0 հաշիվ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հեռավար մամլո ասուլիսի ժամանակ ասել է մարզիչ Ավետիսյանը:

Խոսելո Արազ Օզբիլիսի մասին` նա շեշտել է, որ ֆուտբոլիստն այնքան էլ լավ մարզավիճակում չէ, նրան օգնում է ունեցած փորձը: «Երիտասարդ ֆուտբոլիստները ցանկության շնորհիվ ուզում են ինչ-որ բան անել խաղում: Հույս պետք է դնենք մեր ֆուտբոլիստների վրա, նրանք են մեր ապագան»,-ասել է Ավետիսյանը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 18-րդ տուրի շրջանակում «Փյունիկ»-ը մրցեց «Արարատ-Արմենիա»-ի հետ: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի գործող չեմպիոնն ակնհայտ առավելություն ուներ և 10 րոպեի ընթացքում երեք գնդակ ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը: «Արարատ-Արմենիա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Օտուբանջոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սանոնգոն: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]