Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Արոնյանը պարտվեց Lindores Abbey Rapid Challenge-ի քառորդ եզրափակիչում

Արոնյանը պարտվեց Lindores Abbey Rapid Challenge-ի քառորդ եզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ եզրափակիչում Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրան էր: Արագ և կայծակնային շախմատի 5 պարտիաներից հետո Արոնյանը զիջեց 2:3 հաշվով:

Lindores Abbey Rapid Challenge-ը կազմակերպել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ