Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Արոնյանը հաղթեց Նակամուրային

Արոնյանը հաղթեց Նակամուրային

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջողությամբ մեկնարկեց Lindores Abbey Rapid Challenge մրցաշարի քառորդ եզրափակիչում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Պարտիայի 118-րդ քայլին Նակամուրան անձնատուր եղավ: Գրոսմայստերները ևս մեկ պարտիան կանցկացնեն:

Lindores Abbey Rapid Challenge-ը կազմակերպել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ