Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Կրասնոդար-Երևան չարտերային չվերթով անվճար հայրենիք է վերադարձել ՀՀ 104 քաղաքացի

Կրասնոդար-Երևան չարտերային չվերթով անվճար հայրենիք է վերադարձել ՀՀ 104 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից մայիսի 23-ին, Ժամը 15։15 «Азимут» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

«Նշյալ չվերթով անվճար Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, որոնցից 29՝ մանկահասակ երեխաներ։
Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին։

Խորին շնորհակալություն ենք հայտնում Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարությանը և կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանին չվերթի կազմակերպման և ֆինանսավորման համար։

Պարետի ցուցումով վերոնշյալ թռիչքով Հայաստան ժամանող մեր հայրենակիցները օդանավակայանում ստուգում անցնելուց, տվյալները փոխանցելուց հետո կուղեկցվեն դեպի ինքնամեկուսացման վայրեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ