1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շիրակի մարզում ուժեղ քամուց տուժել է 18 համայնք

Շիրակի մարզում ուժեղ քամուց տուժել է 18 համայնք

ԳՅՈՒՄՐԻ, 23  ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզում մայիսի 22-ին գրանցված ուժեղ քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրելու համար մարզպետի հրահանգով ձևավորվել են աշխատանքային խմբեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից: Մինչ  կավարտվեն ուսումնասիրությունները, մայիսի 23-ին  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու կառույցների և ստորաբաժանումների ղեկավարներ։ Մարզպետին զեկուցվել է, որ դեռ նախորդ օրը  մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունն աշխատանքներ է տարել մարզի բոլոր համայնքների վնասի չափերը ճշտելու համար։ Ըստ նախնական տվյալների վնաս է կրել 18 համայնք, այդ թվում Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի շարք բնակավայրեր։ Վնասվել են բնակելի տների և օժանդակ կառույցների տանիքներ, շրջվել են էլեկտրասյուներ, ծառեր են արմատախիլ եղել։

Ձևավորված  են աշխատանքային խմբեր, որոնք մեկնել են համայնքներ և կաշխատեն ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցների և վնասների գնահատման համայնքային հանձնաժողովների հետ։ Վնասի չափերը հստակեցնելուց և ամբողջական պատկերն ունենալուց հետո տեղեկատվությունը կուղարկվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն;

Մայիսի 22-ին Շիրակի մարզում  մոտ կես ժամ տևած ուժեղ քամին վնասներ էր հասցրել մարզի տարբեր բնակավայրերի: ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում ավելի քան 20 կանչ է գրանցվել։  

 

Արմենուհի Մխոյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]