1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տեսչական մարմինը տաքսիների նկատմամբ խիստ վերահսկողություն է իրականացնում

Տեսչական մարմինը տաքսիների նկատմամբ խիստ վերահսկողություն  է 
իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտային միջոցները պետք է ախտահանվեն օրվա ընթացքում նվազագույնը 2 անգամ՝ հավաքակայաններում, ավտոկայարաններում, լինեն սկզբնակետերում կամ վերջնակետերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ ախտահանման գործընթացը հիմնականում իրականացվում է երթուղին սպասարկող  կազմակերպության հաշվին: Նա տեղեկացրեց, որ կազմակերպություններին ախտահանման նյութերով օգնում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն:

«Մի շարք դեպքերում տեղական ինքնակառավրաման մարմիններն են օգնում կազմակերպություններին իրականացնելու ամենօրյա ախտահանման գործընթաց: Մասնավորապես, Երևանում քաղաքապետարանն է հսկողություն սահմանում ախտահանման գործընթացի նկատմամբ: Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց, ովքեր իրականացնում են տաքսամատորային փոխադրումներ, ապա ախտահանման պարտավորությունը տվյալ վարորդների վրա է»,-ասաց նա:

Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տաքսիների նկատմամբ խիստ վերահսկողություն են իրականցնում: Այս փուլում տեսաչական մարմինը պատասխանատվության ենթարկելու լիազորություն չունի, սակայն այն դեպքերում, երբ հսկողությունն իրականացնում են ճանապարհային ոստիկանության հետ, ապա ոստիկանությունը կարող է պատասխանատվության ենթարկել:

«Եթե  ինքնուրույն ենք հայտաբերում դեպքերը, ապա մեր կողմից լինում են պարտադիր ցուցումներ: Ասեմ, որ կրկնվելու դեպքում կարող ենք տվյալ տաքսի ծառայության գործունեությունը կասեցնելու առաջարկ ներկայացնել պարետատուն: Նշեմ, որ Երևանի տարածքային բաժանմունքի կողմից հինգ օրվա ընթացքում հայտնաբերվել է 180 դեպք, երբ  պարետի որոշումները խախտվել են: Մի մասի դեպքում ուղևորներն առանց դիմակների էին, մի մասի դեպքում էլ ուղորները նստել էին վարորդի կողքին: Նման դեպքում տրվում է պարտադիր կատարման ցուցում: Առանց դիմակի լինելու դեպքում դադարեցվում է երթևեկությունը, ուղևորն էլ  կարող է իջեցվել մեքենայից»,-ասաց նա:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]