Լա լիգան պաշտոնապես կվերսկսվի հունիսի 8-ին
16:46, 23 Մայիս 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսի 8-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում