1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավելի քան 100 ռուսաստանցի Երևանից վերադարձել է ՌԴ

Ավելի քան 100 ռուսաստանցի Երևանից վերադարձել է ՌԴ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանից մայիսի 23-ին շուրջ 110 ռուսաստանցի «Արմենիա» ավիաընկերության Երևան-Վորոնեժ չվերթով վերադարձել է Ռուսաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը:

Դեսպանությունը նշում է, որ ստացել են տեղեկատվություն այն մասին, որ ավիաընկերությունը պատրաստվում է Հայաստանի քաղաքացիների համար թռիչք իրականացնել  Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ: Դրանից հետո, դեսպանությունը աշխատանքներ է տարել, որպեսզի ստեղծված հնարավորությունն օգտագործի ռուսաստանցիների վերադարձը կազմակերպելու համար:

 «Ստացել ենք անհրաժեշտ համաձայնություններ ռուսական ռեգիոնալ իշխանություններից, նախարարություններից և այլ գերատեսչություններից, ինչպես նաև կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբից: Արդյունքում, մենք ուրախ ենք հայտնել, որ մայիսի 23-ին Երևան-Վորոնեժ ավիաթռիչքով տուն է վերադարձել 109 ռուսաստանցի»,-այս մասին ասված է դեսպանության «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Դեսպանությունը նշել է, որ ուղևորների գրանցման և ինքնաթիռ նստեցնելու գործընթացը կատարվել է անվտանգության բոլոր կաննոներ պահպանելով: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն են տրամադրել դեսպանատան հյուպատոսական ծառայության աշխատակիցները:

«Ընդհանուր առմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանից դեպի Ռուսատսանի տարբեր ռեգիոններ մեկնել է 442 մարդ: Ռուսաստանցիների տուն վերադառնալու գործընթացի կազմակերպումը շարունակվում է: Կցանկանայինք մեր շնորհակալությունը հայտնել «Արմենիա» ավիաընկերությանը աջակցության համար» ,-ասված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]