Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի թմրաշրջանառության շղթա․ 7 անձ բերման է ենթարկվել

Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի թմրաշրջանառության շղթա․ 7 անձ բերման 
է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության հերթական շղթան։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնվել են մի շարք անձինք, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, օգտագործում և իրացնում են մեթամֆետամին և այլ թմրամիջոցներ։ Ժամերի տարբերությամբ նախ հայտնաբերվել են ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել մայրաքաղաքի բնակիչներ` 30 և 36 տարեկան երկու տղամարդ ու 24 և 26 տարեկան երկու աղջիկ։

«36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել էր մեթամֆետամինի նմանվող զանգված։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել էր մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ։ 30-ամյա տղամարդու մեքենայի զննությամբ նույնպես մեթամֆետամին էրհայտնաբերվել։

26-ամյա աղջկա խուզարկությամբ հայտնաբերվել էր մեթամֆետամինի զանգվածով 13 փաթեթ` ընդհանուր 5 գրամից ավելի քաշով։ Խուզարկվել էր նաև մեքենան, որով աղջիկը բերման էր ենթարկվել։ Հայտնաբերվել էր մեթամֆետամինի նմանվող զանգված։ 24-ամյա աղջկա խուզարկությամբ ևս մեթամֆետամին էրհայտնաբերվել։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են։ Ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ բերման ենթարկվածներին թմրամիջոցը իրացրել է Երևանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ։ Նա ևս հայտնաբերվել է ու բերման ենթարկվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի զանգվածով փաթեթ։ Նույնպիսի զանգվածով 11 փաթեթ էլ հայտնաբերվել նրա բնակարանի խուզարկությամբ։ 37-ամյա տղամարդը կալանավորվել է։

Քրեական հետախույզները պարզել էին նաև, թե ումից է վերցրել մեթամֆետամինը։ Խոսքը դարձյալ մայրաքաղաքաբնակ, 34-ամյա մի տղամարդու մասին է, որը օպերատիվ կերպով հայտնաբերվել էր ու բերման ենթարկվել։ Կասկածվողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել էր մեթամֆետամինի, հաշիշի, մարիխուանայի նմանվող զանգվածներ ու էքստզիի հաբեր։ 34-ամյա տղամարդը կալանավորվել էր։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզել էին, որ նա էլ իր հերթին թմրամիջոցը ձեռք է բերել մայրաքաղաքում ապրող 31-ամյա մի տղամարդուց։ Վերջինս հայտնաբերվել ու բերման էրենթարկվել ոստիկանություն։ Տարբեր վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել էր նրան պատկանող մեթամֆետամինի զանգվածներ։ 31-ամյա տղամարդըևսկալանավորվելէր։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ապօրինի թմրաշրջանառության հակազդմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ