1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արամ Անանյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արցախպրես»-ի հիմնադրման 6-րդ տարեդարձի առիթով

Արամ Անանյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արցախպրես»-ի հիմնադրման 6-րդ 
տարեդարձի առիթով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանին՝ գործակալության հիմնադրման 6-րդ տարեդարձի առիթով։ Ուղերձում ասված է․

«Հարգելի պարոն Պողոսյան

Ջերմորեն շնորհավորում եմ «Արցախպրես» լրատվական գործակալությանը՝ հիմնադրման 6-րդ տարեդարձի կապակցությամբ։ Անցած տարիների ընթացքում, չնայած բազմաթիվ դժվարություններին ու փորձություններին, ձեր գլխավորած գործակալությանը հաջողվել է հասնել հսկայական առաջընթացի ու հիմա, վստահ եմ, «Արցախպրեսը» պատրաստ է ընդլայնել իր գործունեությունը տեղեկատվական նորանոր ոլորտներում։

Այդ ամենին հնարավոր է դարձել ամենօրյա քրտնաջան աշխատանքի ու նվիրումի շնորհիվ։  Այսօր «Արցախպրեսը» երիտասարդ, սակայն կայացած տեղեկատվական միավոր է, որը հստակ տեղորոշում է Արցախի Հանրապետությունը աշխարհի լրատվական քարտեզի վրա։ Մենք սրտանց ոգևորվում ենք ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով։

Համոզված եմ, որ գործակալության աշխատանքի առաջիկա տարիները նշանավորվելու են նորանոր նվաճումներով։ Մաղթում եմ Ձեզ և գործակալության ողջ անձնակազմին առողջություն, հաջողություններ ստեղծարարություն ու երջանկություն, և խնդրում եմ , մասնագիտական տոնի առթիվ, շնորհավորանքի մեր խոսքերը փոխանցել նաև Արցախի մեր բոլոր գրչակից եղբայրներին ու քույրերին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]