Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Իրանում կորոնավիրուսով վարակվածության 1869 նոր դեպք է գրանցվել

Իրանում կորոնավիրուսով վարակվածության 1869 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի տեմպի նվազում է գրանցվում: Վերջին հինգ օրվա ընթացքում առաջին անգամ երկու հազարից պակաս նոր դեպք է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջին մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1869 դեպք՝ ընդհանուր թիվը կազմելով 133 հազար 521: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 104 հազար 072 մարդ»,-ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 59 մարդ, մահացության ընդհանուր ցուցանիշը կազմում է 7 հազար 359:

Ընթացիկ շաբաթվա սկզբից Իրանում ամեն օր գրանցվում էր 2 հազարից ավելի վարակվածության նոր դեպք, դա այն դեպքում, երբ մայիսի սկզբին այդ ցուցանիշը բավական ցածր էր: Մայիսի 2-ին գրանցվել էր վարակվածության 802 նոր դեպք:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ