1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քաղավիացիայի կոմիտեն հայտնել է նոր չվերթների մասին. ժամանողներին կուղեկցեն ինքնամեկուսացման վայրեր

Քաղավիացիայի կոմիտեն հայտնել է նոր չվերթների մասին. ժամանողներին կուղեկցեն 
ինքնամեկուսացման վայրեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է սպասվող չվերթների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 25-ին կիրականացվի Միսնկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից  (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): 

Մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):

«Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,-հայտնում են կոմիտեից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]