Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճամբարակում սկզբնավորվում է եգիպտացորենի մշակությունը

Ճամբարակում սկզբնավորվում է եգիպտացորենի մշակությունը

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ  քաղաքի Ներքին Ճամբարակ թաղամասի բնակիչ, ֆերմերային փոքր տնտեսությամբ զբաղվող Արման Բաբայանը որոշել է համայնքում ու տարածքում սկզբնավորել եգիպտացորենի մշակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արման Բաբայանը, եգիպտացորենի ցանքն արդեն կատարվել է մեկուկես հեկտարի վրա: Ցանքի հիմնական նպատակը բարձրորակ անասնակերի ստացումն է: 

«Նպատակ ունեի ավելի մեծ տարածքի վրա  եգիպտացորեն ցանել, քան մեկուկես հեկտարն էր, սակայն համապատասխան ցանող տեխնիկայի խնդիր ծագեց, ուստի որոշեցի ցանքը ձեռքով կատարել:Սովորաբար մեզ մոտ կլիման ցուրտ է, եգիպտացորենի հատիկի արտադրության համար ջերմաստիճանը կարող է բավարար չլինել: Այդ դեպքում կօգտագործեմ կանաչ զանգվածը՝ որպես անասնակեր: Իսկ եթե հատիկը հասցնի հասունանալ, շատ ավելի լավ: Մեր տնտեսությունում այժմ պահվում է մոտ 30 խոշոր եղջերավոր: Բարձրորակ կերի խնդիրը կարգավորելու համար ես ամեն տարի գնում են գարի, ցորեն եւ եգիպտացորեն: Բնական է, որ միայն խոտի կուտակմամբ անասնակերի խնդիրն ամբողջությամբ չի լուծվում, եթե, իհարկե, ուզում ես լավ արդյունք ստանալ: Բացի եգիպտացորենը, որոշել եմ այլ մշակաբույսերի ստացման մասին: Կես հեկտարի վրա ոլոռի ցանք եմ կատարել՝ կորնգանի ենթացանքով: Բացի այդ, փորձ եմ դրել մեր տնամերձում՝ ցանելով եգիպտացորենի վաղահաս եւ ուշահաս տեսակներ: Եթե վաղահաս տեսակը հասցնի հատիկավորվել, ապա եկող տարի ցանք կկատարեմ մինչեւ 4 հեկտարի վրա:Անասնապահության մեջ եկամտաբերություն ապահովելու համար շատ կարեւոր ու անհրաժեշտ է կերային մշակաբույսերի արտադրությունը: Համոզված եմ , որ կստանամ բավարար արդյունք, իսկ իմ փորձը օրինակելի կլինի մեր տարածքի տնտեսությունների համար: Եթե մեկ հեկտարից ստացվում է մի քանի տոննա բնական կամ ցանովի խոտ, ապա եգիպտացորենի դեպքում, չհաշված հատիկը, կարելի է ստանալ մի քանի տասնյակ տոննա սիլոսի զանգված:Եվ  այդ հնարավորությունը պետք է օգտագործել»,-ներկայացրեց Արման Բաբայանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]