Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանը մտադիր է վերաբացել պատմամշակութային վայրերը

Իրանը մտադիր է վերաբացել պատմամշակութային վայրերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է երկրում թանգարանները և կրոնական հաստատությունները բացելու մտադրության մասին։ Դրանք փակվել էին կորոնավիրուսի տարծումը կանխելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախագահը տեղեկացրել է, որ կրոնական հաստատությունների հետ կապված որոշումը կընդունվի հաջորդ շաբաթ։ Ինչ վերաբերում է թանգարաններին և պատմամշակութային վայրերին, ապա բացումը պլանավորվում է սկսել մայիսի 24-ից։

Ավելի վաղ համապատասխան գերատեսչությունը տեղեկացրել էր, որ նախպատրաստական աշխատանքներ են տանում պատմամշակութային վայրերում այցելուներին ընդունելու համար։

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 131 հազար 652 է, մահերինը՝ 7 հազար 300։

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]