Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մեքսիկան COVID-19-ի բուժման համար կօգտագործի Հիդրօքսիքլորոքինը

Մեքսիկան COVID-19-ի բուժման համար կօգտագործի Հիդրօքսիքլորոքինը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանիտարական ռիսկերի պաշտպանություն գծով Մեքսիկայի դաշնային հանձնաժողովը թույլ է տվել Առողջապահության նախարարությանը COVID-19-ի բուժման համար նախնական փուլում օգտագործել մալարիայի դեմ դեղամիջոցը՝ Հիդրօքսիքլորոքինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ կլինիկական փորձարկումները ցույց են տվել Հիդրօքսիքլորոքինի նախնական փուլում կիրառելու արդյունավետությունը՝ նվազեցնելով բորբոքային պրոցեսը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Novartis» դեղագործական ընկերությունը մեծ քանակությամբ Հիդրօքսիքլորոքին է տրմադրել Մեքսիկային:

Մեքսիկայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 62 հազար 527 է, մահերինը՝ 6 հազար 989-ը:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]