Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

«Բարսելոնա»-ն մտադիր չէ վաճառել Գրիզմանի տրանսֆերը

«Բարսելոնա»-ն մտադիր չէ վաճառել Գրիզմանի տրանսֆերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր չէ վաճառել ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Անտուան Գրիզմանի տրանսֆերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Կատալոնական ակումբի ղեկավարությունը չի էլ մտածում նույնիսկ վարձավճարով ֆուտբոլիստին այլ թիմի տրամադրելու մասին: Ինքը` ֆուտբոլիստը, ցանկություն չունի հեռանալու ներկայիս ակումբից և տադիր է պայքարել իր տեղի համար մեկնարկային կազմում:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքված են  «ՄանչեսթերՅունայթեդ»-ը, Լոնդոնի «Արսենալ»-ը: Խոսակցություններ կան, որ ֆուտբոլիստը կարող է միանալ նաևֆրանսիական ՊՍԺ-ին:  Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ