Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Փաշինյանը Վերին Դվինում ծանոթանում է հակակարկտային համակարգի աշխատանքին

Փաշինյանը Վերին Դվինում ծանոթանում է հակակարկտային համակարգի 
աշխատանքին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Վերին Դվին համայնք ծանոթանալու հակակարկտային համակարգի աշխատանքին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետին ուղեկցում են Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Վարչապետին ներկայացրեցին, թե ինչպես են աշխատում հակակարկտային կայանները, որտեղ են տեղադրված և ինչպիսին է դրանց արդյունավետությունը։

Հակակարկտային ծառայության ոլորտի մասնագետը ՀՀ վարչապետին ասաց, որ Արարատի մարզում կայանները տեղադրված են շղթայաձև՝ յուրաքանչյուր  1 կիլոմետրի վրա դրանք  կան ։

ՀՀ վարչապետը հետաքրքրվեց, թե վերջին անգամ երբ է կարկուտ տեղացել, վարչապետին պատասխանեցին, որ վերջին անգամ կարկուտ տեղացել է կայանները տեղադրելուց առաջ։ Դրանք տեղադրելուց հետո բերքին վնասներ չի հասցվել, ինչը կարող է փաստել կայանների արդյունավետությունը։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ