Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունը վաղաժամ է եզրափակվել
22:35, 22 Մայիս 2020
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունը եզրափակվել է վաղաժամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան նման որոշում է կայացրել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մեքսիկայի այս առաջնությունը չեմպիոն չի ունենա: Այն դադարեցվել էր մարտի 15-ին:
Մինչ այս վաղաժամ եզրափակվել էին Արգենտինայի, Շոտլանդիայի Բելգիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունները:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել են մի շարք միջազգային մրցաշարեր, ինչպես նաև Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում