1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայաստանը կարող է լինել ինքնաբավ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայաստանը կարող է լինել ինքնաբավ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյուղատնտեսության ոլորտի զարգացումն այսօրվա իրավիճակում առավել քան ռազմավարական է դարձել։ Միայն նշենք, որ դրանով լուծվում է պարենային անվտանգության եւ մարդկանց զբաղվածության խնդիրը։ Մասնագետները վստահեցնում են, որ Հայաստանը պարենային անվտանգության խնդիր չունի, ավելին՝ այդ մասով կարող ենք դառնալ ինքնաբավ եւ արտահանմանը միտված, սակայն անհրաժեշտ գործողություններ եւ ծրագրեր իրականացնելու դեպքում։

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ համավարակի պայմաններում ամենաքիչ ռիսկերը գյուղատնտեսության մեջ են, քանի որ պահպանվում է սոցիալական հեռավորությունը, մարդիկ աշխատում են մաքուր օդում, հետեւաբար, վարակվելու հավանականությունը փոքր է։ Չնայած կառավարությունն իր հնարավորությունների սահմանում մասնակիորեն փորձեց համաճգնաժամային ծրագրերի միջոցով անել հնարավորը, սակայն պատգամավորի գնահատմամբ, դրանք բավարար չէին տնտեսության զարգացման համար։

«Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով, Հայաստանը կարող է ինքնաբավ լինել բանջարեղենով, մսամթերքով, այդ թվում՝ թռչնամիս։ «Մեր թռչնաբուծական ֆաբրիկաների հզորությունները թույլ են տալիս ոչ միայն լինել ինքնաբավ, այլեւ արտահանման միտում ունենալ։ Կարանտինը կարող էինք ի օգուտ մեզ օգտագործել, մի շարք ուղղություններ զարգացնեինք, նպաստեինք արտահանմանը, այլ ոչ թե տնտեսությունը կանգնեցնեինք։ Մտահոգիչ էր, երբ մի մարզից մյուսը գյուղացին գնում էր թունաքիմիկատ ձեռք բերելու, իսկ նրան թույլ չէին տալիս, ճանապարհը փակում էին»,- ընդգծեց նա»:

             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]