Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Լավագույն գինը՝ միայն մրցույթի արդյունքում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Լավագույն գինը՝ միայն մրցույթի 
արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում,  Թալին եւ Դաշտադեմ համայնքի վարչական տարածքում, 520 հեկտար տարածքի վրա  200 ՄՎտ հզորությամբ արեւային կայան կկառուցվի եւ կկոչվի «Այգ-1»: Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության այս շաբաթվա նիստում խոսվել է այդ մասին, եւ հաստատվել  «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի հիմամբ իրականացվելիք «Այգ-1» արեւային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի մասնակիցներին ներկայացվող  պահանջները: Ի դեպ, «Այգ-1»-ում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» 15 տոկոս բաժնեմասնակցություն կունենա:

Ու քանի որ մրցույթը միջազգային է լինելու, «ՀՀ»-ին որոշ մանրամասներ հետաքրքրեցին գնի, պահանջների, հաղթելու պայմանների հետ կապված: Պարզաբանումների համար դիմեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի՝ էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին:

«Հստակեցնեմ, դեռ գնի մասին խոսք չկա,- ասաց նա,- այստեղ խոսքը ընկերությունների նախաորակավորման մասին է, եւ տեխնիկական պայմանները հրապարակելուց հետո նոր կլինի կառուցման մրցույթը: Կա ընկերություն՝ «Մասդարը», որ առաջարկ է արել  2.99 ցենտով: Մենք ասում ենք, որ նախաորակավորում ենք անում եւ դնում ենք մրցույթի եւ որ առավելագույն գինը այդ 2.99 ցենտն է: Բայց եթե ինչ-որ մեկը տվեց 2.7 ցենտ, այդ պահին այդ ընկերությունը չի համարվելու հաղթող, քանի որ «Մասդարին» հնարավորություն է տրվելու ավելի ցածր գին տալու»:

Այսինքն՝ այնուամենայնիվ, «Մասդարի՞ն» է նախապատվությունը տրվելու…»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ