Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երանոս համայնքում կշարունակվեն մանկապարտեզի հիմքերի ամրացման եւ մասնակի հիմնանորոգման աշխատանքները

Երանոս համայնքում կշարունակվեն մանկապարտեզի հիմքերի ամրացման եւ մասնակի 
հիմնանորոգման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում կշարունակվեն մանկապարտեզի հիմքի ամրացման եւ մասնակի հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 32 միլիոն 186 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 20 միլիոն 924 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 11 միլիոն 261 հազար դրամը՝ Երանոսի համայնքապետարանը: Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանի հավաստմամբ՝ մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի առաջին փուլն իրականացվել է նախորդ տարում, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Այս տարի այն շարունակվելու է հիմքերի ուժեղացման եւ դռների ու լուսամուտների տեղադրման աշխատանքների տեսքով: Մանկապարտեզի հիմնանորոգման ավարտական փուլը կիրկանացվի 2021 թվականի ընթացքում:

«Նախորդ տարում մենք սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կատարեցինք շենքի հիմքերի ամրացման, ջեռուցման համակարգի անցկացման  եւ դռների ու լուսամուտների տեղադրման մասնակի աշխատանքներ:Այս տարվա ծրագրով  կավարտենք հիմքերի ամրացման եւ դռների ու լուսամուտների տեղադրման աշխատանքները, իսկ եկող տարվա սուբվենցիոն հերթական ծրագրով կլուծենք ներքին հարդարման աշխատանքների ավարտի ու գույքի ձեռքբերման հոտ կապված խնդիրները: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]