Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հունիս

Տեսչական մարմինը մշտադիտարկել է հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանումը

Տեսչական մարմինը մշտադիտարկել է հանրային տրանսպորտում անվտանգության 
կանոնների պահպանումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից 2020 թ. մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Կազմվել և տրամադրվել  են ուղեցույցներ՝ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին, վարորդներին, տաքսու վարորդներին։ Որպես նախնական կանխարգելիչ գործողություններ իրականացվել են իրազեկման աշխատանքներ ուղևորների, ավտոկայարանների և հավաքակայանների աշխատակիցների շրջանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհային ոստիկանության հետ համատեղ  հիմնական ավտոճանապարհների վրա իրականացրել են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով այն տրանսպորտային միջոցները, որոնք սովորաբար գերբեռնված են լինում:  Տրանսպորտային միջոցում առանց դիմակի կամ սահմանված քանակից ավել ուղևորներ հայտնբերելու դեպքում  ուղևորներն իջեցվել են  տրանսպորտային միջոցներից, որից հետո միայն տրանսպորտային միջոցը շարունակել է իր բնականոն աշխատանքը:

Յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում ճանապարհային ոստիկանության հետ համատեղ  ստեղծվել են շրջիկ խմբեր, որոնք ամենօրյա ռեժիմով հսկողություն են իրականացնում Պարետի որոշման պահանջների կատարման նկատմամբ:

Տեսչական մարմնի և  «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների  համատեղ կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ,  տեղում կատարվել են իրազեկման աշխատանքներ և տրվել  պարտադիր կատարման ցուցումներ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ