1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չեխիայի Սենատի բանաձևն ավանդ է պատմական արդարության վերականգնման գործում. ՀՀ ԱԳՆ

Չեխիայի Սենատի բանաձևն ավանդ է պատմական արդարության վերականգնման 
գործում. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Չեխիայի Սենատի բանաձևով Հայոց ցեղասպանության դատապարտումը և համարում, որ այդ որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Չեխիայի խորհրդարանի Սոնատի բանաձևը։

«Ողջունում ենք Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:

Չեխիայի Սենատի միաձայն որոշումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և զոհերի հիշատակի հարգման գործում: Այն նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևոր ուղերձ է»,- նշված է մեկնաբանության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]