Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է 2 քաղաքացի

Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է 2 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետությունում թեստավորված 10 քաղաքացու մոտ նոր տիպի կորոնավիրուսի հետազոտման թեստի արդյունքները բացասական են, 2 քաղաքացի կորոնավիրուսից ապաքինվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանցում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված ևս 10 փորձանմուշի պատասխանները` բոլորն էլ բացասական: Բացասական էր նաև կորոնավիրուսով հիվանդացություն ունեցող 2 քաղաքացու կրկնակի թեստավորման փորձանմուշների արդյունքները, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունն ու դուրս գրվել բժշկական հաստատությունից»,- նշում են նախարարությունից:

Այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 33 քաղաքացու մոտ, որից 10-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 669 քաղաքացի, մեկուսացված են՝ 69-ը:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]