Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում մարտից չգործող մանկապարտեզներից մեկի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Երևանում մարտից չգործող մանկապարտեզներից մեկի աշխատակցի մոտ 
կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի թիվ 49 մանկապարտեզի անձնակազմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Տեղեկությունը հաստատում եմ և, չի բացառվում, որ անձնակազմից որևէ մեկը հաստատված դեպքի հետ կոնտակտավոր լինի։ Վստահաբար բացառում ենք երեխաների հետ շփումը, քանի որ, մանկապարտեզը չի գործել 2020 թվականի մարտ ամսից և մայիսի 20-ից չի բացվել»,- նշեց Կարապետյանը։

Մայիսի 20-ից բացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող որոշ մանկապարտեզներ, որտեղ, պատասխանատուների հավաստմամբ, խստորեն պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները։

Երեխաներին մանկապարտեզ տանելու համար առաջնահերթություն է տրվել այն ծնողներին, ովքեր գործնականում չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը՝ կապված իրենց աշխատանքի հետ, որը հնարավոր չէ իրականացնել հեռավար կերպով։ 

Մանկապարտեզներին մեկ ամսվա համար տրամադրվել է 160 հազար և ավելի դիմակ ու մի քանի հազար լիտր ալկոգել, սնունդը մատակարարվում է հատուկ եղանակով՝ նոր փաթեթավորմամբ։ 

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:


Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]