Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մալայզիայի վարչապետը 14 օր կլինի ինքնամեկուսացման մեջ

Մալայզիայի վարչապետը 14 օր կլինի ինքնամեկուսացման մեջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասսինն ուղարկվել է տնային կարանտինի, քանի որ կարող է վարակված լինել կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: Մալայզիայի կառավարության ղեկավարն ինքնամեկուսացման մեջ կլինի 14 օր:

Ավելի վաղ նա ներկա էր եղել մի մարդու հետ հանդիպմանը, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: «Հանդիպման բոլոր մասնակիցները պետք է 14 օրյա կարանտինի անցնեն»,-ասված է կառավարության հայտարարության մեջ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am