Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրուշոն և Կամո Սեյրանյանը յուրովի են մեկնաբանել «Թղթե տունը» հեռուստանովելի սաունդթրեքը  

Սիրուշոն և Կամո Սեյրանյանը յուրովի են մեկնաբանել «Թղթե տունը» հեռուստանովելի 
սաունդթրեքը

 

ԵՐԵՎԱՆ,  22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրուշոն, որը մեկուսացման շրջանում պարբերաբար երկրպագուներին է ներկայացնում հանրահայտ ստեղծագործությունների քավր տարբերակներ, այս անգամ անդրադարձել է «Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական սիրված հեռուստանովելի «My Life Is Going On» սաունդթրեքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչուհին այն մատուցել է դուդուկահար Կամո Սեյրանյանի հետ: Երգը զետեղվել է Սիրուշոյի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Այս օրերին այսպես ենք համագործակցում... չենք դադարում փորձարկումներ անել և կիսել ձեզ հետ երաժշտություն: Մենք սիրում ենք մեր աշխատանքը, որտեղ կարողանում ենք լիարժեք ազատ լինել...»,-գրել է Սիրուշոն:

«Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական հեռուստանովելը, որի առաջին սերիաները նկարահանվել են դեռ 2017 թվականին, Հայաստանում մեծ ճանաչում ստացավ և սիրվեց հատկապես մեկուսացման օրերին:  Ռոմանտիկ, երբեմն դաժան, երբեմն էլ չափազանց մարդկային ավազակախմբի մասին պատմող քրեական դրաման բաղկացած է չորս եթերաշրջանից: Երկրպագուների մի մեծ բանակ անհամբերությամբ սպասում է սերիալի 5-րդ եթերաշջանի նկարահանումներին:

Լուսանկարը՝ երգչուհու «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]