Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, որոնցից 50 դեպքը գրանցվել է Ժնևում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովան:

«Ամբողջ աշխարհում ավելի քան 500 վարակված մարդ ունենք, դրանցից 50-­ը՝ Ժնևում: ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցել ենք 8 դեպք: Դեպքերը հիմնականում եղել են միջին ծանրության: Ցավոք, եղել են նաև մահացու դեպքեր միջազգային կազմակերպությունների շարքերում: Ամեն դեպքում, իրավիճակից ելնելով, մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները աշխատակիցներին պաշտպանելու համար»,-ասել է Վալովան:  

Նա ավելացրել է, որ Ազգերի պալատը հունիսին կրկին պատրաստ կլինի ընդունել աշխատակիցներին՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, այդ թվում՝ սոցիալական հեռավորության պահպանումը:  





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ