Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում հարուստները համավարակի ընթացքում դարձել են առավել հարուստ

ԱՄՆ-ում հարուստները համավարակի ընթացքում դարձել են առավել հարուստ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկու ամսվա ընթացքում ԱՄՆ-ի միլիարդատերերի հարաստության ընդհանուր ծավալն ավելացել է 15 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է «Americans for Tax Fairness» և «Institute for Policy Studies» վերլուծական կենտրոնների՝ մայիսի 21-ին հրապարակած հետազոտություններում:

Ընդհանուր ցանկից ԱՄՆ-ի 5 ամենահարուստ մարդիկ եկամուտների զգալի աճ են գրանցել: Նրանք են «Amazon» ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, «Microsoft»-ի հիմնադիրներից Բիլ Գեյթսը, «Facebook» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, «Berkshire Hathaway»-ի ղեկավար Ուորեն  Բաֆեթը, «Oracle»-ի հիմանդիր Լարի Էլիսոնը: Նշվում է, որ Բեզոսի հարստությունը ավելացել է 34,6 միլիարդով՝ աճը կազմելով 30,6 տոկոս, Գեյթսի հարստությունը՝ 8 միլիարդով՝ աճը կազմելով 8,2 տոկոս, Ցուկերբերգինը՝ 25,3 միլիարդով՝ աճը կազմելով 46,2 տոկոս:

ԱՄՆ-ում թոփ-30 միլիարդատերերի ցանկից տոկոսային առումով բարձր ցուցանիշ է ունեցել «Menard» խանութների ցանցի տնօրեն Ջոն Մենարդ­-կրտսերը (աճը կազմել է 62.8 տոկոս) և ձեռնարկատեր Իլոն Մասկը (աճը կազմել է 48 տոկոս):

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ երկու ամսվա ընթացքում ավելացել է միլիարդատերերի թիվը: Եթե մարտ ամսին 614 միլիարդատեր կար, ապա մայիսին նրանց թիվը դարձել է 630: 2009 թվականի տնտեսական ճգնաժամից հետո նոր միլիարդատերերի թվով ապրիլին ԱՄՆ-ն հայտնվել է երկրորդ տեղում Չինաստանից հետո: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]