Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Շտեգենը և «Բարսելոնա»-ն մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը  

Շտեգենը և «Բարսելոնա»-ն մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կատալոնական «Բարսելոնա»-ն և թիմի դարպասապահ գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport.es-ը: Բանակցությունները երկարել են, սակայն կողմերը կարծես թե եկել են ընդհանուր հայտարարի: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը:

Ավելի վաղ լուրեր կային, որ կողմերի միջև եղել են միայն նախնական քննարկումներ և բանակցության դադարեցումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ:

Դեռևս մարտին հայտնի դարձավ, որ կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկություն ունի երկարաձգել պայմանագիրը թիմի դարպասապահ գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ: «Բարսելոնա»-ն ուզում է, որ Տեր Շտեգենը թիմում մնա ևս 4-5 տարի: Բանակցությունները «Բարսելոնա»-ի կողմից վարում է ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը:

Գերմանիայի ազգային թիմի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2022 թվականին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ