Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Ճապոնիայում վստահ են` ՄՕԿ-ը կանցկացնի Տոկիոյի ՕԽ-ն 2021 թվականին  

Ճապոնիայում վստահ են` ՄՕԿ-ը կանցկացնի Տոկիոյի ՕԽ-ն 2021 թվականին

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն վստահ է, որ ՄՕԿ-ը խաղերը կանցկացնի ըստ պլանավորվածի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կազմկոմիտեն հույս է հայտնել, որ, անկախ կորոնավիրուսի համաճարակի առկայության այս փուլից, ՄՕԿ-ը անցկացնի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում:

Ավելի վաղ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախն ասել էր, որ անհնար է մի քանի տարի շարունակ փոխել միջազգային այս և այն մարզաձևերի ֆեդերացիաների օրացույցային պլանները: Տոկիոյի օլիմպիական խաղերը առհասարակ կչեղարկվեն, եթե դրանք չանցկացվեն 2021 թվականի ամռանը: 

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:  Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ